Էժենիո Անյենի
Էժենիո Անյենի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 26, 1816[1][2][3] |
Ծննդավայր | Սուտրի, Վիտերբո, Լացիո, Իտալիա |
Վախճանվել է | մայիսի 25, 1879[4] (63 տարեկան) |
Մահվան վայր | Ֆրասկատի, Հռոմ, Լացիո, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Գեղարվեստի ակադեմիա |
Eugenio Agneni Վիքիպահեստում |
Էժենիո Անյենի (անգլ.՝ Eugenio Agneni, հունվարի 26, 1816[1][2][3], Սուտրի, Վիտերբո, Լացիո, Իտալիա - մայիսի 25, 1879[4], Ֆրասկատի, Հռոմ, Լացիո, Իտալիա), իտալացի նկարիչ, որը հիմնականում նկարել է պատմական կտավներ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1833 թվականից Հռոմում սկսել է աշխատել նկարիչներ Էրզոկեի և Բերետտա Բերգամոցու հետ[5], սովորել է Հռոմում, Ֆրանչեսկո Կոկետտիի հետ[6]։ 1847 թվականին նա օգնել է ձևավորել է Քուիրինալյան պալատի գահասենյակը որմնանկարներով։ Նա նաև որմնանկարներ է նկարել Պորտա Պիայի Վիլլա Տորլոնիա առանձնատանը։ Սուրբ Վիկենզիո դի Պաուլայի կյանքից դրվագներ է նկարել Մոնտեչիտորիոյի եղեղեցում։ Անյենին միացել է ինսուրգեցիային, որին հաջորդել է կարճատև Հռոմեական Հանրապետությունը 1849 թվականին։
Երբ պապական կառավարությունը վերականգնվել է, Այնենին ստիպված է եղել փախչել, նախ մեկնել է Սավոնա, հետո` Ջենովա, այնուհետև` Ֆլորենցիա, Փարիզ և վերջապես` Լոնդոն, որտեղ նա դիցաբանական թեմաներով պատկերազարդել է թագուհու Օթյակը Կովենտ գարդեն արքունական թատրոնում, ինչպես նաև` Բուքինգհեմյան պալատում։ 1859-1866 թվականներին նա վերադարձել է Իտալիա` միանալու Գարիբալդինիին` Իտալիայի անկախության և միավորման պահանջով։ Ապա նա վերադարձել է Ֆլորենցիա և վերջապես Հռոմ` 1870-1871 թվականներին[7]։
Հռոմում նա Պիոս 9-րդ պապիի կողմից նշանակվել է քաղացիական պահակախմբի ղեկավար։ Պապական ուժերի` Իտալական միություն ներխուժելուց հետո նա շարունակել է աշխատել Հռոմում[8][9]։ Նա նկարել է Մեծ ֆլորենցիացիների բողոքող ոգիները օտարերկրյա արշավանքների դեմ կտավը Թուրինի քաղաքային թանգարանում[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/656
- ↑ 2,0 2,1 Eugenio Agneni (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ Italian 19th Century Drawings & Watercolors: An Album : Camuccini, etc, by Roberta Jeanne Marie Olson: (1976).
- ↑ Treccani Encyclopedia entry.
- ↑ Treccani Encyclopedia short biography.
- ↑ Italian 19th Century Drawings & Watercolors: An Album : Camuccini, etc, by Roberta Jeanne Marie Olson: (1976).
- ↑ Short biography Արխիվացված 2016-08-13 Wayback Machine.
- ↑ Cyclopedia of painters and paintings, Volume 1, 1913, edited by John Denison Champlin, Charles Callahan Perkins, page 16.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էժենիո Անյենի» հոդվածին։ |
|